Նիկոլ Փաշինյանն այսօր ևս մեկ անգամ հայտարարեց, որ Արցախը մեր վզին կապված թոկ էր, որից ինքն ազատվեց: Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Բայց մի թե՞ հիմա էլ չկա այն գիտակցումը, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո, Արցախում էթնիկ զտում իրականացնելուց հետո Ադրբեջանը չի կանգնել: Արցախը թոկ չէր մեր վզին, Արցախը մեր հպարտությունն էր, մեր ինքնության մի մասին էր»,- նշեց պատգամավորը:
Աննա Գրիգորյանն անդրադարձավ նաև գերիների խնդրին՝ հուշելով Նիկոլ Փաշինյանին, որ ներկայումս կոնֆլիկտի մեջ գտնվող բոլոր երկրների ղեկավարները, ովքեր օրերս ելույթ են ունեցել ՄԱԿ-ի ամբիոնից, խոսել են գերիների խնդրից, իհարկե, բացի Նիկոլ Փաշինյանից:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը