Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկինի փողոցից մինչև Ամիրյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Նոյեմբերի 16-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 06։00-ն Ամիրյան փողոցից մինչև Խորենացի փողոցն ընկած հատվածի, իսկ նոյեմբերի 17-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 18-ի 06:00-ն՝ Խորենացի փողոցից մինչև Մաշտոցի պողոտայի «Փակ շուկա» ընկած հատվածի երթևեկությունը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը