Ռուսաստանից ակնկալում ենք անմիջական ներգրավածություն և ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն հայ բոլոր գերիները, որոնք պատանդառվել են, հարկադիր պահվում են, խոշտագման են ենթարկվում Բաքվի բանտերում: Այս մասին ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ովքեր իրենց հայրենիքի պաշտպանության համար տարրական, նվազագույն մարդկային արժանապատվությունը պահելու համար այսօր հայտնվել են Բաքվի բանտերում: Եկել է ժամանակը, հայ ժողովրդի հետ միասին թև թիկունքի տված պայքարել այս միջազգային չարիք դեմ, ազատ արձակենք մեր հայրենակիցներին, վերականգնենք համամարդկային արժանապտվությունը, դատապարտենք Ադրբեջանի ագրեսիվ ցեղասպան ռեժիմը»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը