Սրբուհի Գալյանը մեր քաղաքական թիմի անդամ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Եթե մի պաշտոնյա նշանակվում է Արդարադատության նախարար և եղել է արդարադատության փոխնախարար, իհարկե, նա մեր քաղաքական թիմի անդամ է։ Երբ որոշակի փոփոխոություն է տեղի ունենում՝ դա նշանակում է, որ որևէ անձ քաղաքական թիմի անդա՞մ չէ»,- ասաց նախարարը։
Հարցին, թե արդյո՞ք Գյումրիում քաղաքական վենդետա կար, Գևորգ Պապոյանը նշեց, որ ոչ, իրենց համար է դա անակնկալ եղել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը