Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հանդիպել է ՄԹ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ամիրբեկովը բանակցություններ է վարել ՄԹ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տիմոտի Բարոուի, Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Սթիվեն Դաութիի և Թագավորության խորհրդարանի անդամների հետ։
Կողմերը քննարկել են Ադրբեջանի և ՄԹ երկկողմ հարաբերությունները, Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը և COP29-ը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը