28 10 2024

6 տարվա ղեկավարումից հետո Փաշինյանը դեռ խոսում է յոլա գնալու մասին



Պետք է հնարավորություն ստեղծենք, որ ավելի շատ մարդ հարստանա, ոչ թե յոլա գնա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում 2025թ. պետբյուջեի խորհրդարանական քննարկումների ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է լուծենք հետևյալ խնդիրը, որ հնարավորություն ստեղծենք, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատող, գործունեություն ծավալող ավելի ու ավելի շատ մարդ հարստանա։ Ոչ թե յոլա գնա, այլ հարստանա։ Վերջին 6,5 տարիներին մենք բոլորս խարխափել ենք պատմական և իրական Հայաստանների արանքում։ Եկեք ի վերջո խոստովանենք, որ մենք մեզնից առաջ էլ, մեզնից առաջ սկի ընդհանրապես խարխափում չի էլ եղել, իսկ մենք մեր հիմնական ժամանակը, էներգիան ծախսել ենք պատմական և իրական Հայաստանների արանքում խարխաելով։ Գուցե ցանկալիից ավելի ուշ, բայց այդ խարխափումը ավարտված է»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ