24 10 2024

ԲՐԻԿՍ–ը փակ ձևաչափ չէ, այն բաց է բոլոր նրանց համար, ովքեր այդ արժեքների կողմնակիցներն են․ Պուտին

ԲՐԻԿՍ–ը փակ ձևաչափ չէ, այն բաց է բոլոր նրանց համար, ովքեր այդ արժեքների կողմնակիցներն են․ Պուտին

ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցել են 35 պետության և 6 միջազգային կազմակերպության պատվիրակություններ։ Այս  մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն  Կազանում կայացած գագաթնաժողովից հետո՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում։

 

«Ռուսաստանը հնարավոր ամեն բան արեց, որպեսզի ԲՐԻԿՍ–ի նոր անդամները ներդաշնակորեն ինտեգրվեն ընտանիքին, և դա ստացվեց։

ԲՐԻԿՍ-ի երկրներն արձանագրեցին ավելի ժողովրդավարական և բազմաբևեռ աշխարհակարգի կառուցման հանձնառությունը։
 
ԲՐԻԿՍ–ը փակ ձևաչափ չէ, այն բաց է բոլոր նրանց համար, ովքեր այդ արժեքների կողմնակիցներն են:

ԲՐԻԿՍ պետությունները նպատակ ունեն խորացնել գործընկերությունը ֆինանսական ոլորտում և զբաղվել արտաքին ռիսկերից անկախ փոխհաշվարկների մեխանիզմների ստեղծմամբ»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ