05 09 2024

Արդյոք ժամանակը չէ՞ հասկանալու՝ որոնք են բանակում ինքնասպանություններ ծնող պատճառները. Մհեր Մելքոնյան

Արդյոք ժամանակը չէ՞ հասկանալու՝ որոնք են բանակում ինքնասպանություններ ծնող պատճառները. Մհեր Մելքոնյան

Բանակը ցանկացած պետության հիմնական և կարևորագույն մասնիկն է։ Բանակի նկատմամաբ վերաբերմունքով և նրանում տիրող իրավիճակով կարելի է կարծիք կազմել պետության ղեկի մոտ գտնվող իշխանության մասին։ Այս մասին գրել է  ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:

«Հայաստանում վերջին տարիներին հաճախակի երեւույթ են դարձել զորամասերում ժամկետային զինծառայողների մահը՝ ոչ մարտական պայմաններում։ Զինծառայողներից ոմանք մահանում են խորհրդավոր հանգամանքներում, ոմանք ինքնասպանություն են գործում, ոմանք էլ սպանության զոհ են դառնում։

Սեպտեմբերի 2-ին հերթական հաղորդում տարածվեց այն մասին, որ ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ նախնական տվյալներով՝ իրեն հասցված մահացու հրազենային վիրավորումով:

Ինքնասպանության, սպանության, անվտանգության կանոնների խախտման հետևանքով զինվորների մահվան դեպքերը վկայում են բանակում կարգապահության բացակայության մասին։ Հայաստանի Հանրապետության ՊՆ-ի ու Գլխավոր շտաբի ղեկավարությունը բանակում խնդիրներ չեն լուծում և երևի ցանկություն էլ չունեն, քանի որ ավելի շատ զբաղված են ներքաղաքական ու ՔՊ-ական հակազգային խմբակի իշխանությունը պաշտպանելու և երկարաձգելու բնույթի հարցերով։

Արդյոք ժամանակը չէ՞ հասկանալու համար որոնք են հայկական բանակում ինքնասպանություններ ծնող պատճառները։

Բավական է կազմաքանդեք բանակը․․․․

Եկեք ընդունենք, որ ձեր «թեթև» ձեռքով մեր բանակում խառնաշփոթ ու քաոս ստեղծեցիք, տիկնայ՛ք և պարոնա՛յք «երիտհեղափոխականներ»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ