23 10 2024

Կուսակցությանը 2,5 մլն-ից ավել նվեր տվողը հայտնվում է քրեական պատասխանատվության տիրույթում․ Արծվիկ Մինասյան  



 

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր ելույթում անդրադարձել է արտակարգ և ռազմական դրության հիմքով ընտրությունները հետաձգելու հարցին։

«Անդրադառնամ արտակարգ և ռազմական դրության հիմքով ընտրությունները հետաձգելու հարցին։ Սահամանադրական նորմը խոսում է ըստ էության քվերակության օրվա մասին, կարգավորումը, որ բերվում է այստեղ, վերաբերում է ամբողջ գործընթացին և հաշվի չի առնվում մի շարք առանձնահատկություններ։ Տիկին Կյուրեղյանը բերեց կոնկրետ օրինակը, որը ողջամիտ կասկած է հարուցում, որ անպայման այդ խնդիրը առաջանալու է։ Բայց այստեղ խոսքը գնում է նաև նրա մասին, որ արտակարգ և ռազմական դրության իրավական ռեժիմների մասին օրենսդրությունը չի փոփոխվում ձեր նարկայացրած տրամաբանության շրջանակներում։ Մինչդեռ իրավունքների ծավալի սահանափակման խորությունը, հիմնավորումը պետք է գա այդտեղից, որովհետև եթե ՀՀ որևէ փոքր տարածքում արտակարգ դրություն է հայտարարվում, դա չի կարող բերել ու հանգեցնել ամբողջ Հանրապետությունով մեկ քաղաքացիների հիմնարար քաղաքական իրավունքի սահմանափակմանը։ Հետևաբար այս դրույթը ամբողջությամբ թե՛ այս փաթեթում, թե՛ առհասարակ մոտեցումը վերանայման կարիք է տեսնում»,- հայտարարեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ