Ես աշխատավարձ ստանում եմ ՀՀ բյուջեից, ոչ թե ինչ-որ հողատուի «չոռնի բուգալտերիայից»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրուցի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ես երբ որ աշխատանքից դուրս եմ գալիս, իրականում դուրս եմ գալիս, այլ ոչ թե դառնում եմ հատուկ դեսպան ընդդիմության մեջ: Ես նման նենգ գործառույթ չէի վերցնի ինձ վրա »,- ասաց Մամիջանյանն՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի հայտարարություններին։
Խոսելով ընդդիմության մանդատները վայր դնելու մասին, պատգամավորն ասաց. «Եթե երկագնդի վրա կան մարդիկ, ովքեր համարում են, որ իրենց աշխատանքն ավելի տհաճ է քան ընդդիմադիր լինելը փաշինյանական ՀՀ-ում, եկեք մրցենք»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը