22 10 2024

Քաղաքացիներն օրեցօր ավելի հաճախ են դառնում կիբերհանցագործությունների զոհ. Հայկ Մկրտչյան



Հայաստանում վերջին 4 տարվա ընթացքում կիբեր տիրույթում ֆինանսական հափշտակությունների դեպքերը նկատելի աճել են։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը:

«Քաղաքացիներն օրեցօր ավելի հաճախ են դառնում նման հանցագործությունների զոհ։ Եթե 2019, 2020 թվականներին տարեկան արձանագրվում  էր միջինը 300 դեպք, ապա հաջորդող տարիներին այդ ցուցանիշը դարձավ 800 և ավելին։ 2022 թվականին գրանցվել է կիբեր տիրույթում ֆինանսական հափշտակությունների 1158, 2023 թվականին 1198 դեպք։ Ընթացիկ տարվա 8 ամսում արդեն 752 դեպք է գրանցվել։ Սրանք այն դեպքերն են, որոնք արձանագրել է ոստիկանությունը, սակայն քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիները սոցիալական տիրույթում ֆինանսական հափշտակությունների զոհ են դառնում, բայց չեն դիմում իրավապահներին»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ