Վրաստանը չի մասնակցի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, ՌԴ, Իրան Թուրքիա-Խմբ.) հանդիպմանը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից:
Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ իր երկիրը շարունակում է խորհրդակցությունները տարածաշրջանային երկրների հետ Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության հարթակի միջոցով:
«Մենք հուսով ենք, որ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կհյուրընկալենք այս հարթակի երրորդ հանդիպումը, որը տարածաշրջանին տեր լինելու վառ օրինակ է և նպատակ ունի Հարավային Կովկասում հաստատել խաղաղություն, կայունություն և համագործակցություն: Հանդիպմանը ներկա կլինեն նաև Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները», - ասել է նա:
«3+3» ձևաչափով նախորդ հանդիպումը կայացել էր Թեհրանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը