Իշխանությունները շատ են սիրում ասել, որ ընդդիմության փոխարեն մենք գործ ենք անում, թող անեն այդպիսի գործեր. Ի վերջո, դա ինքնաբացահայտման բավականին մեծ հնարավորություն է տալիս, որովհետեւ երբ մենք ենք խոսում այդ մասին, ասում են՝ դե ընդդիմությունն է, մեղադրում է մեզ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ դահլիճում Հովիկ Աղազարյան-Արգիշտի Քյարամյան բախմանը եւ հնչած հայտարարություններին՝ կապված կոմպրոմատների, կալանքը, որպես ճնշման միջոց օգտագործելուն:
«Լավ է, որ դա ներսից է բացահայտվում: Ինչ վերաբերում է միջադեպին, չէի էլ ուզենա անդրադառնալ դրան, որովհետեւ տգեղ միջադեպ է: Մեզ հաճախ մեղադրում են, ասում են՝ ընդդիմությունը ԱԺ դահլիճը վերածել է չգիտեմ ինչի, մինչդեռ երեկվա բացահայտումը ցույց տվեց, որ այդ ամենն իրենց մեջ է նստած:
Ես, անկեղծ ասած, Արգիշտի Քյարամյանի վարքագծում ինչ-որ հակաօրինական բան չեմ տեսել: Բայց մյուս կողմից, ուզում եմ հասկանալ, այն, որ ընդդիմության պատգամավորներին անընդհատ պատի անկյուն են կանգնեցնում, եւ ասում են՝ այ դուք պետք է հարգանք ցուցաբերեք, իսկ կա՞ր այդ պատգամավորների կողմից հարգանքի որեւէ ցուցիչ ոչ թե անձի նկատմամբ, այլ պետական ինստիտուտի նկատմամբ»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը