Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևին։
Փեզեշքիանն ընդգծել է՝ Իրանը կարծում է, որ չպետք է անտեսել որևէ երկրի ինքնիշխանությունը՝ հավելելով, որ օտարերկրացիների ներկայությունը ձեռնտու չէ այս տարածաշրջանի երկրներին։ Նա ընդգծել է, որ համատեղ աշխատելով՝ տարածաշրջանի պետությունները կարող են լուծել իրենց հարցերը։
«Մենք ողջունում ենք երկու երկրների միջև երկաթուղային և մայրուղային երթուղիների ստեղծումը, ինչպես նաև ցանկանում ենք շարունակել և ընդլայնել համագործակցությունն էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում, և մենք հավատարիմ ենք այն ամենին, ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ոլորտներում»,- համաձայն Mehr գործակալության, ասել է Իրանի նախագահը:
Ադրբեջանի փոխվրչապետն էլ խոսել է հարաբերություններն ընդլայնելու մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը