13 10 2024

Ժողովրդի թիկունքում, գաղտագողի ի՞նչ նոր խոստումներ են տվել. Արա Պողոսյան

Ժողովրդի թիկունքում, գաղտագողի ի՞նչ նոր խոստումներ են տվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Չափազանց կարևոր հարց (որը հետո այլ տեղում և այլ ձևով կհնչի) ՔՊ-ին և ՔՊ պաշտպանիչներին, ինչպես նաև ու հատկապես Փաշինյանին և Փաշինյանի պաշտպանիչներին, թե այդ ի՞նչ առաջընթաց են ապահովել թշնամիների համար, ժողովրդի թիկունքում, գաղտագողի ի՞նչ նոր խոստումներ են տվել, որ թշնամիները կրկին վստահություն են ձեռք բերել

Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «GDH TV»-ին հարցազրույց է տվել, որտեղ  անդրադարձել է  այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմային։

Նա պատասխանելով այն հարցրին՝ Իրանով թե՞ Հայաստանով է անցնելու այսպես կոչված միջանցքը, նշել է, որ այդ բանակցություններն ադրբեջանական կողմն է վարում և պնդել է, թե վերջին օրերին հայկական կողմի հետ կապված զարգացում կա։

«Կարծում եմ առաջիկա գործընթացում դա էլ կհստակեցվի, և ամենակարճ ճանապարհով Ադրբեջանին և հետևապես թյուրքական աշխարհին կկապվենք»։

Ու այստեղ կրկին անխուսափելիորեն պետք է հարցնել ՔՊ-ին և ՔՊ պաշտպանիչներին, ինչպես նաև ու հատկապես Փաշինյանին և Փաշինյանի պաշտպանիչներին, թե այդ ի՞նչ առաջընթաց են ապահովել թշնամիների համար, ժողովրդի թիկունքում, գաղտագողի ի՞նչ նոր խոստումներ են տվել, որ թշնամիները կրկին վստահություն են ձեռք բերել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ