11 10 2024

ԱԳՆ շենքում իրականացվում է կվադրոբերների՝ չորեքթաթ դիվանագիտություն․ Ռուբեն Մելիքյան



 

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը այսօր՝ հոկտեմբերի 11-ին, բողոքի ակցիայի ժամանակ նշեց, որ երբ Ադրբեջանում պահվող գերիների հարցով դիմում են միջազգային կառուցների, պատասխան են ստանում, որ «ձեր պետությունը գերիների հարցով նախանձախնդիր չի, ի՞նչ եք մեզնից պահանջում»։ 

«Ցավոք սրտի այդ պատասխանին այլևս դժվար է հակադարձել։ Դրա համար հենց ԱԳՆ-ի շենքի դիմաց կարելի է արձանագրել, որ այս շենքում իրականացվում է ոչ թե արժանապատիվ դիվանագիտություն, այլ կվադրոբերների` չորեքթաթ դիվանագիտություն։ Իմ կարծիքով մեր այստեղ գտնվելը ընդամենը ամոթանքի նշան է այստեղ աշխատող մարդկանց»,- ասաց փաստաբանը։

ՀՀ ԱԳՆ-ին նամակը հանձնելուց հետո ակցիայի մասնակիցները շարժվեցին Ֆրանսիայի դեսպանատուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ