«Մենք վերջերս մեր զեկույցը թարմացված հասանելի ենք դարձրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ՝ դրանով իսկ ցույց տալով , թե ինչպիսին է իրավիճակը գետնի վրա, այն է, որ հումանիտար բլոկադան շարունակվում է և 120 հազար մարդ հումանիտար ճգնաժամի մեջ են գտնվում»,-այս մասին լրագրղոների հետ զրույցումասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
Նրա խոսքով Միջազգային իրավական ներկայացուցչի գրասենյակը նամակ էր ուղղել դեռևս օրեր առաջ Հաագայի դատարան՝ ներկայացնելով,որ այդ շրջափակումն իրականցվում է Արցախում ապրող հայ բնակչության նկատմանբ ՝ ադրբեջանական էթնիկ ատելության քաղաքականության հիմքով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը