10 10 2024

Հիշեցի 2018-ից մի դրվագ, որտեղ ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը Մարուքյանին երեսով էր տալիս ընտրվելը․ Մուրազի

Հիշեցի 2018-ից մի դրվագ, որտեղ ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը Մարուքյանին երեսով էր տալիս ընտրվելը․ Մուրազի

Politik.am-ի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին տելեգրամյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

«Նիկոլ Փաշինյանի դեսպան Էդմոն Մարուքյանը կեղծում է, երբ հանդես է գալիս, որպես Նիկոլին ընդդիմադիր։ Էդմոն Մարուքյանը կեղծում է, երբ հանդես է գալիս, որպես նախորդ իշխանությանը ընդդիմադիր։ Էդմոնը ծառայել է և նախորդներին, Փաշինյանին, իսկ հիմա երկուսին էլ քննադատելով փորձում է իր օգտագործման ժամկետը երկարացնել։ Պատահաբար հիշեցի 2018-ից մի դրվագ, որտեղ ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը Էդմոն Մարուքյանին երեսով էր տալիս իր ընտրվելը։ Այո Էդմոնը սրճարանում նստած է պատգամավոր դարձել և մանդատը օդից է բռնել, քանի որ ՀՀԿ-ական իշխանությունը իր փոխարեն ամեն բան արել է, անգամ կեղծ տեղեկանք են տվել, որ նա վերջին չորս տարում բնակվել է Հայաստանում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ