«Դատախազության դռները, տեսնում ենք, ամուր փակ են, մեկ էլ չգիտեմ երբ են ամուր փակ եղել։ Մենք որոշ ժամանակ ենք տրամադրում և պահանջում ենք, որ գլխավոր դատախազն իջնի և բացատրություններ ներկայացնի այս գործընթացի վերաբերյալ, որ իրենք կամ քննչական կոմիտեն են սկսել նախորդ տարի հոկտեմբեր ամսին»,- գլխավոր դատախազության դիմաց հայտարարեց Բագրատ սրբազանը։ Նշենք, որ խոսքը վերաբերում է 2023թ․ արցախահայության բռնագաղթից հետո հարուցված գործին։
«Մեզ համար ողջամիտ ժամկետից հետո, եթե արձագանքեցին՝ լավ, եթե ոչ, մեր գործընթացն այստեղ կշարունակվի»,- ասաց սրբազանը։
Լրագրողի հարցին, թե ողջամիտ ժամկետը որքան է, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «20 րոպե, կես ժամ, մինչև պատրաստվեն, հարդարվեն, սուրճը խմեն, մի քիչ հանգստանան, մի քիչ խորհրդակցեն»։
Հարցին, թե՝ եթե դատախազն ինքը հրավիրի սուրճ խմելու և հանգիստ պայմաններում քննարկելու, սրբազանը պատասխանեց, որ ներկայացուցիչները կբարձրանան, բայց՝ լրատվության ներկայությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը