07 10 2024

Պապոյանը կմեկնի Ֆրանսիա, Փաշինյանի քավորի եղբայրը՝ Տիրանա

Պապոյանը կմեկնի Ֆրանսիա, Փաշինյանի քավորի եղբայրը՝ Տիրանա

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Վահե Ղալումյանը հոկտեմբերի 21-24-ին կգործուղվի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա՝ մասնակցելու ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության նախարարության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ազգային խորհրդարանների պարենի եւ գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովների նախագահների եւ անդամների տարածաշրջանային հանդիպմանը:

Իսկ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, հոկտեմբերի 11-14-ը կգործուղվի Ֆրանսիա (Դիժոն)՝ մասնակցելու Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության հարյուրամյակին նվիրված միջոցառմանը և Խաղողի և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ