04 10 2024

ԵՄ-ն որոշել է դադարեցնել բարձր մակարդակի հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ. ԵՄ դեսպան

ԵՄ-ն որոշել է դադարեցնել բարձր մակարդակի հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ. ԵՄ դեսպան

 

Եվրամիությունը որոշել է դադարեցնել բարձր մակարդակի հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ՝ Թբիլիսիի ոչ բարեկամական վերաբերմունքի պատճառով։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

«Այս տարվա հունիսին՝ մի քանի ամիս առաջ, մենք ԵՄ անդամ երկրների հետ քննարկեցինք, թե ինչպիսին կլինի մեր մոտեցումը Վրաստանի ղեկավարության նկատմամբ, որը, մեր կարծիքով, անբարյացակամ վերաբերմունք ունի ԵՄ-ի նկատմամբ, ինչպես կարող ենք հաղթահարել հակաեվրոպական ու հակաարևմտյան նարատիվն ու քարոզչությունը, դավադրության տեսությունները: Եվ մենք որոշեցինք, որ Վրաստանի ներկայիս ղեկավարության հետ բարձր մակարդակի հանդիպումներ չենք ունենա»,- ասել է Գերչինսկին։

Դիվանագետը հավելել է, որ վերջին ամիսների ընթացքում ոչ մի շփում չի եղել ոչ իր կողմից վրացական իշխանությունների, ոչ էլ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների կողմից Բրյուսելի հետ:

ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ Վրաստանի հարաբերությունները սկսել են զգալիորեն վատանալ մայիսին խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ