03 10 2024

Ըստ անհրաժեշտության պատասխանում ենք. Փոխարտգործնախարարը՝ Ադրբեջանի պահանջների մասին



Մենք, ըստ անհրաժեշտության դրանց պատասխանում ենք թե հանրային կերպով, թե այլ ձեւաչափերով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ խոսելով Ադրբեջանի պահանջների մասին:

«Բոլորդ տեսնում եք այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի կողմից եւ տարբեր հարթակներից են հնչում: Ես կարծում եմ, որ մենք չպետք է օգտագործենք Ադրբեջանի մտացածին թեզերը առաջ տանելու համար»,- նշեց նա:

Մնացած գրթե բոլոր հարցերին Կոստանյանը պատախանեց. «Վարչապետն ասաց, վարչապետն անդրադարձել է, վարչապետը մեկնաբանել է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ