Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Անկախության հռչակագիրը «բզբզալը» դա, ըստ էության, Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման արդեն թղթաբանական փուլի մեկնարկ է նշանակում։
Սա Նիկոլի էն նույն «ես ... սկսում եմ իմ սեփական կետից»-ն է, բայց արդեն ոչ թե Արցախի, այլ Հայաստանի Հանրապետությունը թիրախավորող։
Երբ ասում էինք, որ Նիկոլի «սեփական կետը» Արցախը կործանելու է, մեզ ասում էիք, թե չափազանցնում ենք, ալարմիստ ենք։
Վստահեցնում եմ ձեզ, հարգելի քաղաքական և հասարակական գործիչներ, հարգելի խոշոր, միջին ու մանր բիզնեսմեններ, հարգելի մտավորականներ ու մշակույթի գործիչներ, հարգելի գիտնականներ ևն, ևն, սա կարող է բերել Հայաստանի ներկա տարածքից հայերի բռնի տեղահանմանը լրիվ նույն կերպ, ինչպես եղավ Արցախում։
Ձեր հեռանկարային բիզնես նախագծերը, ձեր շինարարությունները, ձեր և ձեր երեխաների բոլոր պլանները բավականին մեծ հավանականությամբ կարող են արժանանալ նույն ճակատագրին, որին արժանացան Շուշիի և Ստեփանակերտի նորակառույցները, բիզնեսները, երիտասարդական հավես նախաձեռնությունները, որոնց համար ոգևորված ազգովի դրամահավաքներ էիք անում...
Բավ է լռեք, հերիք է ձևացնեք, թե «կյանքն այնուամենայնիվ շարունակվում է», հերիք է ինքներդ ձեզ խաբեք, թե «վերջը լավ է լինելու»։
Հ.Գ. Վերջին ինքնաթիռում էլ, վստահ եղեք, ձեզ համար տեղ չի գտնվելու։ Եթե ընդհանրապես լինի այդ ինքնաթիռը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը