Ճի՞շտ չէր լինի խաղաղության պայմանագրում նախապես համաձայնեցված 13 սկզբունքները ներկայացնել հասարակությանը, պարզել՝ արդյոք հասարակությունը պատրա՞ստ է այդ պայմաններով թղթի ստորագրմանը, որը դուք կոչում եք խաղաղության պայմանագիր և հետո նոր Ադրբեջանի հետ այդ թուղթը ստորագրել Կխնդրեի՝ այդ 13 կետերի բովանադակությունը գոնե հիմա ներկայացնել: Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:
«Չեմ կարող թուղթը պահել, ասել՝ այ, առաջին կետում սա է գրված, երկրորդ կետում՝ սա, այդտեղ գաղտնիքի հարց չէ, դիվանագիտական կոռեկտության հարց է: Ըստ էության, եթե երկրորդ կողմի հետ ես աշխատում, նշանակում է՝ այդ փաստաթուղթը երկրորդ շահառու էլ ունի, և միակողմանի նման քայլ անելը կոռեկտ չէ»,- պատասխանեց Փաշինյանը:
Արթուր Խաչատրյանն ի պատասխան նշեց. «Խիստ տարակուսած եմ, որ կոռեկտության մասին եք խոսում, էն մարդու մասին, ով կոռեկտ չէ ո՛չ մեր ժողովրդի հանդեպ, ո՛չ անձամբ ձեր հանդեպ, ինչ կոռեկտություն: Եթե դիվանագիտական կոռեկտության մասին եք խոսում հիշեցնեմ, որ 2020 թվականի հունվարին Կապանում դուք գաղտնազերծեցիք, այսպես կոչված, Կրակովյան սևագիրը: Ալիևն, իր հերթին, կոռեկտությունը խախտելով՝ գաղտազերծեց ձեր և իր Դունշաբեի պայմանավորվածությունները»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը