01 10 2024

Միգուցե ճիշտ կլիներ, որ այն 1 մլրդ դրամը, որը պադավատների վրա եք մսխել ուղղել Գյումրու վրա․ Արթուր Խաչատրյան



«Կառավարությունը գովելով, որ մենք շատ փող ունենք, պոչիկով 1 մլրդ պարտք է վերցնում։ Եթե չկա, իհարկե պետք է վերցնես, բայց ես կուզեի հիշեցնել, որ այս տարի հուլիսի 11-ին ՀՀ կառավարությունը 49 էլեկտրոմոբիլ գնելու համար 1 մլրդ 38 մլն դրամ փող է ծախսել», - ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ելույթ ունենալով օրինագծի քննարկման ժամանակ, որով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ներգրավում է 1 մլրդ դրամ վարկ Գյումրու ճանապարհաշինության և լուսավորման համար։

Պատգամավորը տարակուսեց, որ ծառայողական մեքենաների համար բյուջեից նույնքան գումար է հատկացվում, ինչքան գյումրում ճանապապրհաշինության և լուսավորության համար։

«Մի քաղաքական ուժ որը պադավատապետության դեմ էր բողոքում՝ պադավատների վրա ճիշտ այնքան փող է ծախսում, ինչքան պարտք է վերցնում որպեսզի Գյումրիում քաղաքաշինական ծրագրեր իրականացնի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. «Միգուցե ճիշտ կլիներ, որ այն 1 մլրդ դրամը, որը պադավատների վրա եք մսխել ուղղել Գյումրու վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ