«Ես ասել եմ, որ չեմ պատրաստվում գնալ Մայր Տաճարի վերաօծմանը։ Ես բազմաթիվ անգամ իմ դիրքորոշումը հայտնել եմ՝ այն մարդիկ, որոնք եկեղեցու դեմ տարիներ շարունակ արշավ են սկսել, այն մարդիկ, որոնք հենց գալու օրվանից ասում են նոր Հայաստան, նոր հայրապետ, էդ մարդիկ էդտեղ չպիտի լինեն՝ անկախ նրանից ես կգնամ, մեր պատգամավորներից կգնան, չեն գնա։ Դա է իմ դիրքորոշումը»,- «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով իշխանության մասնակցությանը Մայր Տաճարի վերաօծման արարողությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը