Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Կրեմլը: Նրանք կողմ են արտահայտվել Լեռնային Ղարաբաղի շուրջ քաղաքական գործընթացների ակտիվացմանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակումների հիման վրա:
Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանից Ղարաբաղում ռազմական գործողություններին գրոհայինների մասնակցության կապակցությամբ: Երկու կողմերը վերահաստատել են հումանիտար զինադադարը պահպանելու կարևորությունը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում: Նրանք ընդգծել են համերաշխության ջանքերի անհապաղ անհրաժեշտությունը՝ հնարավորինս շուտ արյունահեղությունը դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը խաղաղ կարգավորման տեղափոխելու համար:
Հույս կա, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական ներդրում կունենա հակամարտության լիցքաթափման գործում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը