23 09 2024

Իսրայելն ավելի քան 300 հարված է հասցրել «Հեզբոլլահ»-ի թիրախներին

Իսրայելն ավելի քան 300 հարված է հասցրել «Հեզբոլլահ»-ի թիրախներին

Իսրայելի պաշտպանության բանակը երկուշաբթի առավոտյան հայտարարել է, որ լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին, գրում է timesofisrael.com-ը:

Բանակի պնդմամբ՝ Լիբանանի սահմանամերձ գյուղերի բնակիչները նախազգուշացվել են, նրանց կոչ է արվել արագ հեռանալ այն տներից, որոնք «Հեզբոլլահ»-ն օգտագործում է զենք պահելու համար:

Մինչդեռ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի ավիահարվածներից զոհերի թիվը հասել է 100-ի, կա 400 վիրավոր:

Զինվորականները հայտնել են, որ հայտնաբերել են «Հեզբոլլահ»-ի օպերատորներին, որոնք պատրաստվում էին հրթիռային հարձակումներ իրականացնել Իսրայելի վրա:

Իսրայելի ռազմաօդային ուժերը, ժամը 12:30-ի դրությամբ, տասնյակ կործանիչների միջոցով ավելի քան 300 հարված են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ