22 09 2024

Այս մեկնարկը ավարտին կհասցնի այն գործը, որը մենք սկսել ենք ամիսներ առաջ. Գառնիկ Դանիելյան



Սա այն հանգրվանն է, որտեղ մեր համակիրները, պայքարի ընկերները հետագա հարցերի պատասխանները կստանան: Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Սա մեկնարկ է մի նոր փուլի և այս մեկնարկը կարծում եմ ավարտին կհասցնի այն գործը, որը մենք միասին սկսել ենք ամիսներ առաջ։ Ճիշտ է, մենք ակնկալում էինք, որ արագ հնարավոր էր իշխանություններին հեռացնել, բայց այս ժամանակահատվածում չստացվեց հեռացնել։ Այո, հուսով եմ, որ մինչև տարվա վերջ կհեռացնենք»,- նշեց նա ։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ