Դառը պայմաններում ենք գտնվում, երբ մեր Արցախ աշխարհը գոյություն չունի, զրկված ենք, բազմահազար տեղահանվածներով, ՀՀ սահմանները խոցված, շարունակական սպառնալիքների ներքո, գողացված ուրախության պատվի ժամանակներում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:
«Այդուհանդերձ, այսօր մեր արյունով գնված եւ արյունով պահված, մեր բազմաթիվ նահատակ հայրենակիցների կյանքով նվաճված անկախության տոնն է: Մեր այցելությունը առաջին հերթին Եռաբլուր ուխտի նշանակություն ունի: Ինչպես միշտ ասել եմ, առաջին պայմանով այդ հաղթանակը, երազը, հայրենիքը իրենց վերադարձնելու ուխտն է»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը