19 09 2024

Այս իշխանություններից բացի ուրիշ մեղավոր չկա, չենք փնտրի․ Ժողովորդը մեղավոր չէ․ Անդրանիկ Չաուշյան



 

Հերթական անգամ մեզ խաբում էին, որ ամեն ինչ լավ է լինելու, ճանապարհը բացվելու է, այստեղ էլ սև ու սպիտակի էին բաժանում ժողովրդին, ասում էին՝ ինչո՞ւ չպահեցիք Արցախը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանը:

«Արցախը երաշխիքն էր Հայաստանի: Հայաստանը միշտ էլ Արցախի անբաժանելի մասն է եղել։ Ինչ-որ մի մասսա կա, ասում են՝ ինչու չպաշտպանեցիք։ Իսկ ինչո՞ւ չօգնեցիք: Ես Աղավնոյի համայնքապետ լինելով՝ ստուգում էի այդ ճանապարհը և միշտ զեկուցել եմ բոլոր տեղեկությունները։ Այն ժամանակվանից մեծ զինտեխնիկան հանեցին՝ մեզ մենակ թողնելով։ Հիմա էլ այս ամեն ինչից հետո լեզուները երկարացնում են, կամ թողնում են ժողովուրդը իրար միս ուտի։  Այս իշխանություններից բացի ուրիշ մեղավոր չկա, չենք փնտրի։ Միջոցները ստեղծեիք՝ մենք կպաշտպանեինք։ Հետո էլ ասում են՝ դե պետք է տրվեր, նախկինում տրված էր: Բա, եթե տրված էր, ինչո՞ւ չէին վերցրել ազերիները: Դե բացահայտիր»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ