Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․
«ՔՊ-ի Իրական Հայաստանը
-------------------
- Ադրբեջանն ու Թուրքիան չեն ճանաչում Հայաստանի գոյության իրավունքը, և դա ունի պատմական ու շատ կոնկրետ պրակտիկ պատճառներ,
- Արդբեջանն ամենաբարձր մակարդակում Հայաստանն անվանում է Արևմտյան Ադրբեջան, իսկ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է Ադրբեջանի պայմաններն ընդունելու հետ,
- Ադրբեջանի ու Թուրքիայի ազգային իղձը թյուրքական աշխարհի ստեղծումն է, ինչի համար տարվում է շատ կոնկրետ պետական քաղաքականություն,
- Արևմուտքը նպաստում է թյուրքական աշխարհի ստեղծմանը, որպեսզի արտաքին աշխարհից մեկուսացնի Իրանն ու Ռուսաստանը, իսկ այդ նպատակին հասնելու համար Հայաստանի գոյությունը ոչ միայն խանգարող հանգամանք է, այլև Հայաստանի իշխանությունը գործիք է դարձել այդ նպատակի համար, սկսած՝ 2018-ից: Դրա առաջին քայլն Արցախի կործանումն էր:
- Միջազգային կարգը քայքայված է և անտարբեր էթնիկ զտումների ու ցեղասպանությունների հանդեպ,
- Հայաստանի հանրությունը մասնատված է, բաժանված միմյանց թշնամական հատվածների, Սփյուռքը ապակողմնորոշված ու ինքնությունը կորցնելու վտանգի առջև, պետական ինստիտուտներն անարդյունավետ են, ու՝ կաթվածահար:
ՔՊ-ի հայտարարած Իրական Հայաստանն իրականում Անուրջների Հայաստան է ու առընչություն չունի իրականության հետ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը