Արմեն Աշոտյանի գործով երեկվա որոշումը հրապարակելուց հետո դատարանը նաև պարզաբանումներ ներկայացրեց, այդ թվում՝ Աշոտյանի գործունեության շարունակման հետ կապված։ Այս մասին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Դատարանն ուղիղ հայտարարեց, որ Արմեն Աշոտյանը կարող է շարունակել, ինչպես մինչև այս էր անում, իր քաղաքական տեքստերը, հոդվածները հրապարակելը։ Եվ սկզբունքը կարծես թե այն էր, որ չպետք է պակասի այն փոքր ազատության նշույլները, որ այստեղ կային, օրինակ՝ դրանց մեջ էր մտնում պատգամավորների այցելությունը, ասաց՝ այո՛, պագամավորներն էլ կարող են այցելել»,- նշեց Մելիքյանը։
Նշենք, որ Արմեն Աշոտյանը կալանքի տակ անցկացրել է մեկ տարի և հինգ ամիս։ Նրա խափանման միջոցը փոփոխվել է երեկ՝ կալանքից՝ տնային կալանքի:
Հիշեցնենք՝ ըստ Քննչական կոմիտեի՝ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը