Նիկոլ Փաշինյանը Բաքվին պարզ գործարք էր առաջարկել. Իրեն պետք է մի թղթի կտոր, որի վրա գրված կլինի «խաղաղության պայմանագիր», անկախ նրանից, թե ինչ է դրա բովանդակությունը, որ այդ թուղթը թափահարի Չեմբերլանի նման և ասի՝ ես խաղաղություն եմ բերել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Ադրբեջանն այդ գործարքից հրաժարվել է կամ ավելի բարձր գին է պահանջել: Նիկոլ Փաշինյանի հաշվարկը պարզ էր, մինչեւ COP29-ը մի բան անի, Ադրբեջանն էլ պետք է համաձայնի, Ադրբեջանը չի համաձայնել: Ադրբեջանը այնքան ժամանակ թուղթ չի ստորագրի, քանի դեռ ՀՀ իշխանություններին ինչ ասում է, գլխիկոր համաձայնում է»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը