«ԼՂՀ օրենսդրության մեջ հանրապետության լուծարման կետ չկա։ Ակնհայտ է, որ Արցախի Հանրապետության նախագահն այդ թուղթը ստորագրեց, որպեսզի ջարդը կանի, որովհետև ադրբեջանական զորքերը, այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ-ն առանց որևէ փաստաթղթի դուրս եկավ Արցախի Հանրապետությունից, ուժերը շատ անհավասար էին»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգմավոր Արթուր Խաչատրյանը, այն բանից հետո, երբ Ալեն Սիմոնյանը շարունակ խոսում էր Արցախի Հանրապետության լուծարումից։
«Փաստաթուղթը չի հրապարակվել, նույն ԼՂՀ նախագահն է ասում՝ դա ես ինքս չեղարկել եմ։ Էդ դեպքում էս մեկն էլ չեք տեսել, էն մեկն էլ չեք տեսել, ինչի՞ եք առաջինով առաջնորդվում»,- ասաց Արթուր Խաչատրյանը, ապա հարցրեց, որ Ալեն Սիմոնյանը 2021 թվականից Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է, ինչո՞ւ 2021 թվականից ի վեր որևէ նիստ չի արել։
Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Եզրույթ ԼՂՀ նախագահ իմ համար գոյություն չունի այլևս։ Երկրորդը։ Ինչ վերաբերում է նիստին, եթե չեմ սխալվում, մեկ նիստ տեղի է ունեցել, երկրորդը տեղի չի ունեցել ԼՂ այն ժամանակվա ԱԺ նախագահի առողջական վիճակից ելնելով և իր իսկ խնդրանքով»։
Արթուր Խաչատրյանը խնդրեց ներկայացնել տեղի ունեցած նիստի արձանագրությունը։
«Ես ասացի՝ եթե ես չեմ սխալվում, որովհետև տարիներ են անցել, չէ՞»,- արձագանքեց Ալեն Սիմոնյանը։
Արթուր Խաչատրյանն էլ ի պատասխան ասաց․ «Ես վստահեցնում եմ, որ սխալվում եք»։
Ապա շարունակեց․ «Եթե ՀՀ նախագահահը մի ուղթ ստորագրի, որը չհամապատասխանի ՀՀ օրենսդրությանը, ի՞նչ, պետք է համաձայնե՞նք դրա հետ։ Էնտեղ էդ մարդը ստորագրել է, դուք ասում եք՝ ես դա չեմ ընդունում, իր օրենսդրությունը չեմ ընդունում։ Լավ եք անում, մի ընդունեք, առաջնորդվեք մերով։ Վաղը կամ ձեզ հարմար պահի հրավիրեք էդ նիստը, որովհետև դուք էն չեք ընդունում։ Եթե էն չեք ընդունում, լուծարումը ինչի՞ եք ընդունում։ Էդ որն ուզում եք ընդունում եք, որը չեք ուզում, չեք ընդունո՞ւմ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը