«Արցախի հանձնման մեջ մեղադրում է մի ուժ, որը ոչ միայն պատերազմ ու կոտորած բերեց, որը ոչ միայն չունենալով նման իրավասություն՝ ստորագրում էր փաստաթուղթ և հանձնում էր Արցախի Հանրապետության օրինական վերահսկողության ներքո գտնվող տարածքները, հրաժարվում էր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ինելու հանգամանքից հիմա էլ փաստացի և փաստորեն հրաժարվում է Արցախի ժողովրդի, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, իրավունքները բարձրաձայնելուց։ Ավելին, այս մարդիկ այլևս չեն ուզում տեսնել, որ ժողովուրդը, որը բռնի տեղահանվեց, ենթարկվեց ցեղասպանության, իր իրավունքը պաշտպանելու պարտականությունը իրացնում է իր օրինական ընտրված մարմինների միջոցով։ Ինչի՞ց եք վախենում, ինչի՞ց եք խուսափում։ Հայաստանի օրենսդրության համաձայն, միջազգային իրավունքի համաձայն Արցախի Հանրապետությունը ներկայացնող անձինք, ժողովրդի կողմից ընտրված անձինք կան, և այդ անձինք պետք է իրացնեն իրենց իրավունքը։ Դուք չէ, որ պետք է որոշեք այդ ժողովրդի փոխարեն»,- այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը