07 09 2024

Շատ լուրջ խնդիրներ գոյություն ունեն այս իշխանության լեգիտիմության հետ կապված․ Բագրատ Սրբազան



Մեր կյանքում պետք է վերացվեն այսօրվա իշխանությունների կողմից հանրության ներսում ստեղծած, փայփայած, սնած, աճեցրած, մեր պետության, ինչպես նաեւ հասարակության, Սփյուռքի դիմադրողականությունը քայքայած եւ քայքայող բոլոր բաժանարար գծերը: Այս մասին այսօր՝ սպետեմբերի 7-ին, «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրովցպանելային քննարկման ժամանակ ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Մենք կարող ենք եւ պետք է վերականգնենք ներքին հաշտությունը, որը եղել է այս պայքրաի բովանդակությունը: Նախկիններ-ներկաներ, ավելի նախկիններ- ավելի ներկաներ, այս արհեստական բանավեճը եւ պայքարը պետք է դադարեն վերջնականապես: Նախկին կամ ավելի նախկին որեւէ փուլի, իրավիճակի կամ ղեկավարման վերադարձ բացառված պետք է լինի մեր կյանքում: Ի դեպ, ավելի նախկին, քան ներկա իշխանությունը գոյություն չունի: Երկրորդ՝ պետք  է մեր կյանքից ուղղակիորեն վերացվեն սոցիալական անարդարության որևեւէ բաղադրիչ, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է   դառնա Հայաստանում լիարժեք իրականություն: Հայաստանում պետք է բացառված լինի քաղբանտարկյալների գոյությունը: 3-րդ, որն ավելի կարեւոր է հատկապես այս օրերին, ՀՀ իշխանությունները արել են եւ գործում են այնպես, որով ավիրել են մեր պետության ամբողջ հիմքերը եւ սահմանադրական կարգը: Շատ լուրջ խնդիրներ գոյություն ունեն այս իշխանության լեգիտիմության հետ կապված, որոնք օր օրի ավելի են ավելանում եւ ավելացնում են մարտահևավերները: ՀՀ-ում սահմանադրական կարգը պետք է վերականգնվի: ՀՀ-ն պետք է ունենա լեգիտիմ իխանություն, ով կարող է հանդես գալ երկրի ազգային եւ պետական շահերկ պաշտպանության եւ առաջմղման դիրքերից»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ