06 09 2024

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարարին

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարարին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անդրեյ Սիբիգային Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Ակնկալում եմ մեր ներգրավվածությունը և համագործակցությունը Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում», X-ի միկրոբլոգում նշել է Արարատ Միրզոյանը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ԱԳ նախկին նախարար Դմիտրի Կուլեբային տարիների կառուցողական համագործակցության համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ