Կառավարության ծախսային քաղաքականությունների էֆեկտիվության հետ որոշակի խնդիրներ կան: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է խոստովանենք, որ շատ դեպքերում շատ պետական միջոցներ արդյունավետ չեն ծախսվում, բայց կառավարությունն օդից չի ընկել: Մենք մեր տների, մեր միջավայրի ծախսային մշակույթի կրողներն ենք: Հասկանալու համար, թե ինչպես է ծախսում կառավարությունը գումարները, պետք է գնալ մեր հարսանիքներին, կնունքներին, ծնունդներին, տեսնել, թե ինչպես ենք ծախսում այդ միջոցառումների վրա, ոնց այնտեղ ենք ծախսում, այնպես էլ այստեղ ենք ծախսում: Երբ առիթ է լինում ռեստորաններում լինել, տեսնում եմ, որ համատարած մեր բոլոր քաղաքացիներն իրենց անհրաժեշտից մի 20-30 տոկոս ավելին են պատվիրում: Մարդիկ հաշիվը փակում են, գնում, աչքդ ընկնում է՝ ոնց որ նոր դրած սեղան լինի, երեք այդքան մարդ կարող է գալ, նստել, սնվել»,- նշեց Փաշինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը