04 09 2024

Մի իշխանություն, որը 6 տարի է զիջում է, ինչի՞ շուրջ կարող է թշնամու հետ համաձայնություն գալ. Աբրահամյան

Մի իշխանություն, որը 6 տարի է զիջում է, ինչի՞ շուրջ կարող է թշնամու հետ համաձայնություն գալ. Աբրահամյան

Իշխանությունը խոսում է 18 կետից բաղկացած «խաղաղության պայմանագրի» մասին, սակայն, տարօրինակ կերպով, ընդհանուր գծերով չի ներկայացնում փաստաթուղթը։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանությունը խոսում է 18 կետից բաղկացած «խաղաղության պայմանագրի» մասին, նշում, թե դրանցից քանիսի նկատմամբ համաձայնություն կամ մասամբ համաձայնություն կա, սակայն, տարօրինակ կերպով, ընդհանուր գծերով չի ներկայացնում փաստաթուղթը:

Մի իշխանություն, որը 6 տարի է և´ դիվանագիտությունում, և´ ռազմի դաշտում զիջում է, ինչի՞ շուրջ կարող է թշնամու հետ համաձայնություն գալ, որն էլ բխի մեր ժողովրդի շահերից:

Հիմա, եթե այս տարիներին թշնամական շահեր սպասարկած իշխանությունը փոխըմբռնում ունի վերջինիս հետ, ապա դրա լավատեսական ազդակն առհասարակ հասկանալի չէ»,-գրել է

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ