Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեքշաբթի պաշտոնապես հայտարարել է խորհրդարանական ընտրությունների օրը, դրանք տեղի կունենան հոկտեմբերի 26-ին:
«Առաջին հերթին ես ուզում եմ հրամանագիր ստորագրել հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին»,- ասել է նախագահը ճեպազրույցում։
Նախընտրական քարոզարշավի մեկնարկը և ընտրությունների օրը պաշտոնապես հայտարարվում են 60 օր առաջ։
2024 թվականին խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ կանցկացվեն էլեկտրոնային քվեարկության համակարգով։
Ընտրություններն ամբողջությամբ կանցնեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակներով։ Օրենսդիր մարմին կմտնեն այն կուսակցությունները, որոնք կհավաքեն ձայների առնվազն 5 տոկոսը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը