17 08 2024

Պուտինը Փեզեշքիանին հրավիրել է մասնակցելու «BRICS» գագաթնաժողովին

Պուտինը Փեզեշքիանին հրավիրել է մասնակցելու «BRICS» գագաթնաժողովին

Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին հայտարարել է Մասուդ Փեզեշքիանին Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերի մասին՝ մասնակցելու «BRICS» գագաթաժողովին: Այս մասին տեղեկացրել է Mehr-ը։

ՌԴ-ում Իրանի դեսպանը հայտնել է, որ հավանական է, որ Իրանը եւ Ռուսաստանը կստորագրեն համագործակցության համապարփակ երկարաժամկետ համաձայնագիր «BRICS» գագաթաժողովի շրջանակում։

Ջալալին նշել է, որ Իրանի անդամակցությունը «BRICS»-ին դիվանագիտական աշխատակազմի հաջողությունն է։ Ռուսաստանը շատ միջոցառումներ է նախատեսել 2024թ. այդ խմբի համար։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը կստորագրվի Իրանի եւ ՌԴ նախագահների միջեւ Կազանում, «BRICS» գագաթաժողովի շրջանակում, կախված ընթացակարգային գործընթացների ավարտից։ Նա հիշեցրել է, որ համաձայնագիրը պետք է արժանանա երկու երկրների խորհրդարանների հավանությանը, որպեսզի իրավաբանական ընթացակարգ անցնի։

«BRICS» գագաթաժողովը տեղի կունենա ՌԴ Կազան քաղաքում, հոկտեմբերի 22-24-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ