ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնում է Բաքու, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ այցը նախատեսված է երկուշաբթի։
Հարցերից մեկը, որը, հնարավոր է, քննարկի Ռուսաստանի ղեկավարն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ, կլինի ռուսական բնական գազի մատակարարումն Ադրբեջան:
Աղբյուրների տվյալներով ՝ այդ հարցը Մոսկվան ու Բաքուն քննարկում են արդեն մի քանի ամիս, գործարքի երաշխավորը Թուրքիան է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը