15 08 2024

Փաշինյանի կառավարությունը հերթական դպրոցն է փակում, այս անգամ՝ Երևանում

Փաշինյանի կառավարությունը հերթական դպրոցն է փակում, այս անգամ՝ Երևանում

Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոցը փակվում է։ Որոշումը կայացվեց կառավարության՝ օգոստոսի 15-ի նիստում։

Համաձայն հիմնավորման, դպրոցն ունի 400 աշակերտ սահմանային տեղով լիցենզիա: Ներկայում դպրոցում սովորում է 98 աշակերտ: Դպրոցի աշխատակիցների թիվը 32 է (զուտ ուսուցչական հաստիքներ զբաղեցնում են 13-ը): «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն ունի ոչ բարվոք ֆինանսական վիճակ, իսկ շենքը կարիք ունի հիմնանորոգման:

Նկատի ունենալով Դպրոցի թերբեռնվածության ոչ միայն ներկայիս տվյալները, այլև վերջին տարիների դինամիկան և կանխատեսվող փոփոխությունները, տարածքային առանձնահատկություններն ու պայմանները, մասնավորապես՝ մոտ գտնվող և աշակերտներ ընդունելու հնարավորություն ունեցող Երևանի Նար-Դոսի անվան հ. 14 դպրոցի առկայությունը՝ «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը միավորեց 348 աշակերտ ունեցող «Երևանի Նար-Դոսի անվան հ.14 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հետ, որն ունի 760 աշակերտի սահմանային տեղ:

Նախագիծը դրվել է նաև հանրային քննարկման՝ իրավական նախագծերի միասնական հարթակում և ստացել 0 կողմ, 205 դեմ ձայն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ