14 08 2024

29,6 մլն + 14,5 մլն. ինչի՞ վրա է ծախսվել Իջևանի համերգի բյուջեն

29,6 մլն + 14,5 մլն. ինչի՞ վրա է ծախսվել Իջևանի համերգի բյուջեն

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին և պարզել, որ հուլիսի 27֊ին Գյումրիում կայացած Թաթայի մենահամերգի վրա ծախսվել է 76 մլն 825 հազար դրամ, ևս 14 մլն 513 հազար դրամ ծախսվել է 3 մարզերում կազմակեպված համերգային նախագծերի առաջխաղացման և բրենդավորման ծառայությունների համար։ Հայտնել էին նաև, որ Շիրակի, Տավուշի և Վայոց ձորի մարզերում նախաձեռնված համերգներն իրականացվել են Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից վերջինիս և ԿԳՄՍՆ֊ի միջև կնքված դրամաշնորհային պայմանագրի հենքի վրա։ Փառատոնն իրականացվել է առանց մրցույթի ուղիղ ֆինանսավորմամբ։

Ստորև ներկայացնում ենք օգոստոսի 10֊ին Իջևանում կայացած համերգի վրա կատարված ծախսերը։ Բյուջեն ներկայացնում ենք երկու բլոկով, որոնցից մեկը Իջևանում կայացած համերգի ծախսային մասն է, երկրորդ ծախսային բլոկը վերաբերում է 3 մարզերում կազմակեպված համերգների վրա կատարված ընդհանուր ծախսերին, որոնք նախատեսվել են նախագծերի առաջխաղացման և բրենդավորման ծառայությունների համար։

«Ֆեստիվառ» երաժշտական փառատոնի կազմակերպման ծախսեր։

Բլոկ 1

Համերգային նախագիծ ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում

Ծախսատեսակների անվանումը

1․ Գեղարվեստա-ստեղծագործական անձնակազմի ծառայություններ

1.1. երաժշտախմբի ապահովում, ներառյալ երաժշտախմբի ու գործիքների տեղափոխում, հյուրանոցային կեցություն և սննդի ապահովում - 6 մլն 500 հազար դրամ,

1․ 2 հրավիրված արտիստի ծառայություն - 5 մլն 587 հազար 700 դրամ,

1․3 համերգային ծրագրի հաղորդավար (2 հոգի) - 600,000 դրամ

1․4 DJ ծառայություն (ներառյալ տրանսպորտային ծախսերը) - 400,000 դրամ,

1․5 ադմինիստրատիվ անձնակազմի աշխատանքներ - 300,000 դրամ

2․ ԼԵԴ էկրանի, լուսաձայնային սարքավորումների, կոնստրուկցիաների, բեմի ապահովման, սպասարկման, տեղափոխման, տեխնիկական սպասարկող անձնակազմի կեցության ծառայություններ – 13 մլն 818 հազար 300 դրամ

3․ Նկարահանման տեխնիկայի ապահովում

ֆոտոտեսախցիկ (ներառյալ օբյեկտիվ)-15 հատ, եռոտանի-13 հատ, հեռուստատեսային ռելս-1 հատ, ռոնին-2 հատ կռունկ-1 հատ, նկարահանող սարք (Սարդ)-1 հատ, մոնիտոր-10 հատ- 1 մլն 500 հազար դրամ,

4․ Լեդ էկրաններին ցուցադրելու համար թեմատիկ կոնտենտի պատրաստման ծառայություն - 300,000 դրամ,

5․ այլ չնախատեսված ծախսեր - 600,000 դրամ,

ԸՆԴԱՄԵՆԸ՝ 29 մլն 605 հազար 800 դրամ։

Բլոկ 2

ՀՀ մարզերում 3 համերգային նախագծերի առաջխաղացման և բրենդավորման ծառայության ծախսեր - 14 մլն 513 հազար դրամ։


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ