13 08 2024

2 տարվա ընդմիջումից հետո Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Պաղեստինի նախագահները

2 տարվա ընդմիջումից հետո Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Պաղեստինի նախագահները

Չնայած հատուկ ռազմական գործողության անհրաժեշտության առնչվող իրավիճակին, Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի կողմից աննկատ չեն մնում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մահմուդ Աբասի հետ բանակցություններում։

Բանակցությունների սկզբում Ռուսաստանի Դաշնության նախագահը ջերմորեն ողջունել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին։ «Մենք իրար երկու տարի չենք տեսել, թեև մշտապես կապի մեջ ենք, և ես շատ ուրախ եմ տեսնել ձեզ և ձեր պատվիրակությանը», - ասել է Պուտինը։

«Բոլորը քաջ գիտակցում են, որ Ռուսաստանն այսօր, ցավոք, պետք է պաշտպանի իր շահերը, պաշտպանի իր ժողովրդին զենքը ձեռքին, բայց այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, այն, ինչ կատարվում է Պաղեստինում, իհարկե, աննկատ չի մնում մեր կողմից»,- հավելել է ՌԴ նախագահը։

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը արաբական աշխարհի և մասնավորապես՝ Պաղեստինի հետ երկարամյա և խոր կապեր ունի, «ինչը Մոսկվան շատ է գնահատում»։

«Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ այսօր հանդիպել ձեզ հետ այստեղ՝ Մոսկվայում և խոսել մեր հարաբերությունների ամբողջ համալիրի, ներկա իրավիճակի, ինչպես նաև մոտ ապագայի մասին»,- հավելել է ՌԴ նախագահը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Պուտինը նշել է, որ Մոսկվան և Պաղեստինի ինքնավարությունն ընդհանուր դիրքորոշում ունեն այն հարցում, որ խնդրի արմատները գնում են դեպի անցյալ և կապված են նախկինում միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին ՄԱԿ-ի մակարդակով անկախ Պաղեստին պետության ձևավորման և ստեղծմանն առնչվող ընդունված որոշումների անտեսմանը։

Ըստ Պուտինի՝ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումն այդ հարցում «անփոփոխ է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ