2024 թվականի սկզբից ի վեր Ռուսաստանում կանխվել է 110 ահաբեկչություն, կասեցվել է 45 ահաբեկչական բջջի գործունեությունը, ձերբակալվել է ահաբեկչական գործունեության հետ առնչություն ունեցող ավելի քան 1050 մարդ։ Այս մասին հայտնում է ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, ելույթ ունենալով կոմիտեի նիստում, հայտարարել է. «Հակառուսական աննախադեպ տեղեկատվական արշավի միջոցով, որը ծավալվել է արևմտյան հետախուզական կառույցների մասնակցությամբ, փորձ է արվում ռուսական հասարակությունում ստեղծել սոցիալական լարվածության օջախներ, ձևավորել կոնֆլիկտային իրավիճակներ։ Աճել է օտարերկրյա հատուկ ծառայությունների հավաքագրման ակտիվությունը՝ Ռուսաստանի քաղաքացիներին, առաջին հերթին երիտասարդներին ահաբեկչական գործունեության մեջ ներգրավելու համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը