ԱՄՆ-ը մտադիր է 3,5 միլիարդ դոլար հատկացնել Իսրայելին՝ զենք ու ռազմական տեխնիկա գնելու համար, հայտնել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Պետքարտուղարությունը հինգշաբթի երեկոյան ծանուցել է օրենսդիրներին, որ Բայդենի վարչակազմը մտադիր է միլիարդավոր դոլարներ ուղարկել Իսրայելին՝ որպես օտարերկրյա ռազմական ֆինանսավորում»,- ասել է CNN-ի աղբյուրը։
Այդ գումարը հատկացվում է Իսրայելին 14,1 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու մասին օրինագծի շրջանակում, որը Կոնգրեսն ընդունել է ապրիլին։
Ֆինանսավորումն, ըստ CNN-ի հաղորդած տեղեկատվության, կտրամադրվի այս շաբաթ՝ պայմանավորված Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի, ինչպես նաև Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հրամանատարների սպանություններից հետո Իրանի կողմից սպասվող պատասխան հարվածով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը