Ռուսաստանն ու Ադրբեջանը Բաքվում տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր: Նիստը ռուսական կողմից վարել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Կողմերը հաստատել են իրենց փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու համար համատեղ աշխատանքը՝ ի կատարումն «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման՝ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանձնարարականների, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը