06 02 2025

Զանգեզուրի միջանցք կոչվածը վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին. Սոբհանի



Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, բայց այն պետք է իրականացվի ազգային և տարածքային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարգման հիման վրա։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Միայն Հայաստանն ու Իրանն են, որ այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին միատեսակ են մտածում: Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք: Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին: Մենք Հայաստանի հետ այս հարցում տարաձայնություն չունենք: Զանգեզուրի միջանցք կոչվածը վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ